Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Չորս դար հրապարակում

Չորս դար հրապարակում
28.02.2014 | 12:43

Հռոմում ավարտվել է Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Բեռնինիի սյունաշարի վերականգնումը, գրել է Arte կայքը: Վերականգնումը սկսվել էր հինգ տարի առաջ, հիմնանորոգվել են թե սրբերի 140 արձանները, թե 284 սյուները: Նորոգման համար ծախսվել է 14 միլիոն եվրո:
Arte-ն գրել է, որ կնորոգվի նաև հրապարակում գտնվող շատրվաններից մեկը: Սուրբ Պետրոսի հրապարակը կառուցվել է XVII դարում, շինարարությունը սկսվել է 1656 թ., ավարտվել 1667-ին: Հրապարակի կառուցման պատվիրատուն եղել է Ալեքսանդր VII պապը, ճարատարապետը` Ջովաննի Լորենցո Բեռնինին:

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ